Եվրոպան ակտիվորեն ներգրավված կլինի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եվրոպական երկրներն ակտիվ դեր կխաղան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Ֆլորիդա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։ 

Լրագրողը Թրամփին հարց է ուղղել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման մասին։ 

«Մենք դրա շուրջ աշխատում ենք Եվրոպայի հետ։ Եվրոպան մեծապես ներգրավված կլինի դրանում», - ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ Եվրոպան իսկապես սպասում է հակամարտության ավարտին։

Թրամփը նաև նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկը, որի շուրջ ուկրաինական կողմի հետ Ժնևում բանակցություններ են անցկացվել, 28 կետի փոխարեն այժմ ունի 22 կետ։ Ըստ Truth Social-ում Թրամփի գրառման՝ այն լրամշակվել է երկու կողմերի արած լրացումների հիման վրա։ 

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ թիմը կբանակցի Մոսկվայի և Կիևի հետ, իսկ Թրամփը Զելենսկու և Պուտինի հետ կհանդիպի համաձայնության վերջնական փուլում

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո