Ռուսաստան

Պուտինը հաստատել է ՌԴ պետական ​​ազգային քաղաքականության ռազմավարությունը մինչև 2036 թվականը

2 րոպեի ընթերցում

RUSSIA, MOSCOW - OCTOBER 15, 2025: Russia's President Vladimir Putin takes part in a ceremony to open new road sections via a video link from the Moscow Kremlin. Alexander Kazakov/Russian Presid

Ðîññèÿ. Ìîñêâà. Ïðåçèäåíò ÐÔ Âëàäèìèð Ïóòèí â Êðåìëå âî âðåìÿ öåðåìîíèè îòêðûòèÿ íîâûõ ó÷àñòêîâ äîðîã â ðåæèìå âèäåîêîíôåðåíöèè. Àëåêñàíäð Êàçàêîâ/ïðåññ-ñëóæáà ïðåçèäåíòà ÐÔ/ÒÀÑÑ.
RUSSIA, MOSCOW - OCTOBER 15, 2025: Russia's President Vladimir Putin takes part in a ceremony to open new road sections via a video link from the Moscow Kremlin. Alexander Kazakov/Russian Presid Ðîññèÿ. Ìîñêâà. Ïðåçèäåíò ÐÔ Âëàäèìèð Ïóòèí â Êðåìëå âî âðåìÿ öåðåìîíèè îòêðûòèÿ íîâûõ ó÷àñòêîâ äîðîã â ðåæèìå âèäåîêîíôåðåíöèè. Àëåêñàíäð Êàçàêîâ/ïðåññ-ñëóæáà ïðåçèäåíòà ÐÔ/ÒÀÑÑ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հաստատում է ՌԴ պետական ​​ազգային քաղաքականության ռազմավարությունը մինչև 2036 թ. ընկած ժամանակաշրջանում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ռուսաստանի Դաշնության պետական ​​ազգային քաղաքականության ոլորտում պետական իշխանության դաշնային մարմինների, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների պետական իշխանության մարմինների, այլ պետական ​​մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը համակարգելու, դրա իրականացման գործում քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ դրանց փոխգործակցությունն ապահովելու նպատակով որոշում եմ. 1. Հաստատել Ռուսաստանի Դաշնության պետական ​​ազգային քաղաքականությանն առաջարկվող ռազմավարությունը մինչև 2036 թվականը», - ասվում է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական հարթակում։

Ինչպես հետևում է հրամանագրի տեքստից, այն ուժի մեջ է մտնում 2026 թ. հունվարի 1-ից։

Ռազմավարությունը բաղկացած է վեց բաժնից, որոնք պարունակում են, ընդհանուր առմամբ, 61 կետ։

«Այս ռազմավարության իրականացումը նպաստում է Ռուսաստանի Դաշնության պատմականորեն ձևավորված պետական ​​միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը, նրա ներքին կայունությանը, Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների ներդաշնակ զարգացմանը և բարգավաճմանը, Ռուսաստանի Դաշնության բազմազգ ժողովրդի (ռուսաստանցի ազգի) միասնության ամրապնդմանը՝ որպես յուրօրինակ պետական-քաղաքակրթության հիմք», - նշված է տեքստում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում