Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է վերադառնա G8

3 րոպեի ընթերցում

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնագիրը պետք է լինի այնպիսին, որ Ռուսաստանի համար անհնար լինի կրկին ներխուժել Ուկրաինա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կալասն ասել է BBC-ի «Today» (Այսօր) հաղորդման ժամանակ։

«Եթե մենք ուզում ենք մեկընդմիշտ վերջ դնել այս իրավիճակին, ապա իսկապես պետք է զիջումների հասնենք Ռուսաստանի կողմից», - ասել է Կալասը։

Մեծ ութնյակի կազմ Ռուսաստանի վերադարձի վերաբերյալ Կալասը նշել է, որ դա «ոչ մի դեպքում չպետք է» տեղի ունենա։ 

«Մենք չենք կարող վերադառնալ նախկին ռեժիմին….Ինչպե՞ս եք դա պատկերացնում», - ասել է նա։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերի համար, բայց նաև նշել է, որ արժե հարցնել, թե ինչն է «իրականում խաղաղություն բերում» Ուկրաինային։

Ուկրաինայի և Միացյալ նահանգների ներկայացուցիչները նոյեմբերի 23-ին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ. ամերիկյան 28 կետից բաղկացած առաջարկը որոշ փոփոխությունների է ենթարկվել, կետերի թիվը նվազեցվել է։

Հրապարակումների համաձայն՝ ծրագիրը ներառում է, մասնավորապես, անվտանգության երաշխիքներ՝ հիմնված ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չհարձակման մասին համաձայնագիր, Կիևի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց և Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատում։ Բացի այդ, ըստ առաջարկի՝ Ուկրաինան պետք է հետ քաշի զորքերը Դոնեցկի արևելյան հատվածներից, որոնք այժմ գտնվում են Կիևի վերահսկողության տակ, միջազգային հանրությունը պետք է ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողությունը:  

Առաջարկով նաև նախատեսվում է Ռուսաստանի վերադարձը G8, որտեղից այն հեռացվել էր 2014 թ. մարտին Ղրիմի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Այդ ժամանակից ի վեր Մեծ ութնյակը դարձել է Մեծ յոթնյակ։

Հայերեն English

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ