Հաջորդ տարվանից ծխախոտի և ալկոհոլի նույնականացման միջոցների տվյալները պարտադիր կներառվեն հաշվարկային փաստաթղթերում

3 րոպեի ընթերցում

Նույնականացման միջոցներով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքում 2026 թվականի հունվարի 1-ից հաշվարկային փաստաթղթերում անհրաժեշտ է ներառել նաև նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունը։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ Կոմիտեի «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում ստեղծվել է հաշվարկային փաստաթղթում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն առանձին ֆայլով կցելու հնարավորություն։ Այդ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում կարելի է ներառել նաև  ազգային օպերատորի е-Mark invoice բջջային հավելվածով։ Ի դեպ, ծածկագրերը կցելիս համակարգն ինքնաշխատ կերպով ստուգում է նույնականացման միջոցների վավերականությունը։

Եթե ստացողը ստորագրում է հաշվարկային փաստաթուղթը, ապա նույնականացման միջոցները տնօրինելու, հաշվարկային փաստաթղթում դրանց մասին տեղեկատվություն ներառելու և շրջանառությունից հանելու իրավասությունն անցնում է ստացողին։ Այդ իրավասությունը մատակարարողից ստացողին է փոխանցվում նաև ինքնաշխատ եղանակով՝ ապրանքների մատակարարման պահից 48 ժամ անց, ինչպես նաև, եթե ստացողը e-Mark invoice հավելվածի միջոցով ստուգում և հաստատում է ծածկագրերի մասին տեղեկատվությունը։ Հավելվածը հնարավորություն է տալիս միաժամանակ սկանավորել մեկից ավելի ծածկագրեր։ 

Եթե կազմակերպությունը կամ պետական մարմինը ծխախոտային արտադրանքը կամ ալկոհոլային ապրանքները ձեռք է բերել սեփական կարիքների համար և չի նախատեսում դրանք վերավաճառել, ապա «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում հնարավորություն է ստեղծվել Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշում կատարել։ Նշումը հաստատելուց և հաշվարկային փաստաթուղթը ստորագրելուց հետո, ապրանքների ծածկագրերն ինքնաշխատ կերպով ստանում են «Շրջանառությունից հանված» կարգավիճակ։

Միևնույն ժամանակ, այն տնտեսվարողները, որոնք գործունեություն են իրականացնում հյուրանոցային, ռեստորանային կամ նմանատիպ այլ ոլորտներում, նույնականացման միջոցներով ապրանքները վաճառում են մասնատելով և այլն, ապա ծածկագրերը շրջանառությունից կարող են հանել ազգային օպերատորի մեկ այլ՝ e-Mark Receipt տեղեկատվական հավելվածի միջոցով։ 

Հայերեն

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում