Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սանաե Տակաիչիի հետ

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո լրագրողների հետ զրույցում վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ շեշտելով, որ Տակաիչիի հեռախոսազրույցը Թրամփի հետ տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Թրամփի զրույցից կարճ ժամանակ անց։

Տակաիչին լրագրողներին ասել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում Թրամփը ներկայացրել է նոյեմբերի 24-ին Սի Ծինփինի հետ իր հեռախոսազրույցի մանրամասները։ Այնուամենայնիվ, նա լրացուցիչ տեղեկություններ չի հայտնել։

Իր հերթին, Reuters գործակալությունը հիշեցնում է, որ Ճապոնիայի և Չինաստանի միջև դիվանագիտական ​​վեճ է ընթանում այն բանից հետո, երբ նոյեմբերի սկզբին խորհրդարանում ելույթում Տակաիչին հայտնել էր, որ Թայվանի վրա Չինաստանի հնարավոր հարձակումը կարող է Ճապոնիայի կողմից ռազմական գործողության պատճառ դառնալ։ Չինաստանի կողմից սա խիստ արձագանքի է արժանացել, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիներին հորդորվել է չմեկնել Ճապոնիա։ 

Kyodo-ն, վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարությունը, հաղորդում է, որ Սի Ծինփինի հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ինքը հասկանում է Թայվանի հարցի կարևորությունը Չինաստանի համար։

Տակաիչիի կողմից Ճապոնիայի վարչապետի պաշտոնի ստանձնումից մի քանի օր անց՝ հոկտեմբերի 21-ին, Թրամփն այցելեց Ճապոնիա՝ նրա հետ անձամբ հանդիպելու։ Այնուհետև Տակաիչին հոկտեմբերի վերջին վերջին Հարավային Կորեայում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում հանդիպեց Սի Ծինփինի հետ։

Միացյալ Նահանգներ

Պեկինը կառուցողական է որակել Սի Ծինփինի և Թրամփի հեռախոսազրույցը

Հայերեն Русский

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը