Միացյալ Նահանգներ

Պեկինը կառուցողական է որակել Սի Ծինփինի և Թրամփի հեռախոսազրույցը

1 րոպեի ընթերցում

Պեկինը կառուցողական է որակել Սի Ծինփինի և Թրամփի հեռախոսազրույցը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև զրույցը կրել է կառուցողական բնույթ և անցել է դրական և բարեկամական մթնոլորտում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների միջև նոյեմբերի 24-ին կայացած հեռախոսազրույցը։

«Հեռախոսազրույցի մթնոլորտը եղել է դրական, բարեկամական և կառուցողական։ Երկու պետությունների ղեկավարների շփումները  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ չափազանց կարևոր են չին-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացման համար», - նշել է նա։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև պարզաբանել է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփն անդադարձել են Թայվանի հարցին, ռուս-ուկրաինական հակամարտությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների տարբեր կողմերի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում