Արսեն Թորոսյանը Իտալիայի Լոմբարդիա նահանգի նախագահին հրավիրել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխտանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լոմբարդիա նահանգի նախագահ Ատտիլիո Ֆոնտանայի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Այսօր աշխատանքային ճաշ ունեցանք Իտալիայի Լոմբարդիայի նահանգի նախագահ Ատտիլիո Ֆոնտանայի հետ։ Հաճելի էր տեղեկանալ, որ նա ուղիղ 50 տարի առաջ, որպես ուսանող եղել է Հայաստանում։ Հրավիրեցի նրան կրկին այցելել մեզ»,- գրել է նախարարը։

Հայերեն