Շվեդիան չի ճանաչի ուկրաինական տարածքների անօրինական բռնակցումը Ռուսաստանին․ ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

Շվեդիան հայտարարել է, որ չի պատրաստվում ճանաչել ուկրաինական տարածքների բռնակցումը Ռուսաստանին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian-ը, երկրի խորհրդարանում կազմակերպված խորհրդարանական գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը։ 

Նա ընդգծել է, որ Ուկրաինան մշտապես պատրաստակամություն է ցուցաբերել հաստատել լիարժեք հրադադար, բանակցել խաղաղության հաստատման շուրջ, սակայն Ռուսաստանը նման քայլերի չի գնացել։

«Քանի որ Ռուսաստանը չի փոխում իր դիրքորոշումը, Շեվդիան և ԵՄ-ն ևս չեն փոխելու։ Մեր դիրքորոշումը հետևյալն է․ արդար ու տևական խաղաղության հասնելու նպատակով սահմանները չեն կարող փոխվել ուժի միջոցով։ Չի կարող Ուկրաինայի զինված ուժերի սահմանափակում լինել, քանի որ դա հետագա ռուսական ագրեսիայի պատճառ կարող է դառնալ։ Չի կարող նաև լինել որևէ սահմանափակում սեփական ճանապարհը, այդ թվում և ԵՄ անդամակցությունն ընտրելու Ուկրաինայի ժողովրդի սուվերեն իրավունքի նկատմամբ։

Ցանկացած համաձայնություն, որը կներառի այս հիմնական տարրերը, որոնք հարգում են Ուկրաինայի ինքնիշխանությունը և ունեն ուկրաինացիների հավանությունը, հավանության կարժանանան նաև մեր կողմից։ Բայց քանի դեռ ռուսական ագրեսիան շարունակվում է, Շվեդիան ունի հստակ երկու կետից բաղկացած ծրագիր՝ ուժեղացնել Ուկրաինան և թուլացնել Ռուսաստանը»,- ասել է Շվեդիայի ԱԳ նախարարը։ 

Նա ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումը հետևյալն է՝ Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն պետք է մնան ուկրաինական։ «Թույլ տվեք լինել հստակ՝ Շվեդիան չի ճանաչելու Ղրիմի կամ Ուկրաինայի այլ տարածքների՝ Ռուսաստանի անօրինական բռնակցումը»,- ասել է նա։

ԱՄՆ-ն 28 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման և խաղաղության հաստատման վերաբերյալ։

Այդ առաջարկը նախատեսում է Կիևի կողմից Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի փաստացի ճանաչում որպես ռուսական տարածքներ, որոշ տարածքների ապառազմականացված բուֆերային գոտու կարգավիճակի տրամադրում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական վերացում, Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակում, ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարում և այլն: 

Միացյալ Նահանգներ

Ուկրաինացի պատգամավորը հրապարակել է ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան առաջարկի ենթադրյալ դրույթները

 

Հայերեն Русский

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար