Գազայում իսրայելական հարձակումներից կրկին պաղեստինցիներ են զոհվել

1 րոպեի ընթերցում

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ նոյեմբերի 24-ի լուսաբացից ի վեր Գազա և Խան Յունիս քաղաքներում իսրայելական բանակի կրակոցների հետևանքով զոհվել է 4 պաղեստինցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Իսրայելի օդային, ինչպես նաև տանկերի հարվածները թիրախավորել են Գազայի հատվածի Ռաֆահի հյուսիս-արևելյան և Խան Յունիսի արևելյան հատվածները։

Իսրայելական ուժերը շարունակում են հարձակումներ իրականացնել նաև Արևմտյան ափին։ Նրանք ձերբակալել են 16 պաղեստինցու։

Իսրայելական բանակը զորավարժություններ է սկսել Գալիլեայի արևելյան շրջանում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակը հայտարարել է, որ երկօրյա զորավարժությունների նպատակն է ստուգել և բարձրացնել իսրայելական բանակի պատրաստվածությունը տարբեր սցենարների նկատմամբ։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 69733-ի, վիրավորվել է 170863 մարդ։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով