ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցական ուղերձ է հղել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

YEREVAN, 25 MARCH, ARMENPRESS. At the “Mika” stadium of Yerevan took place the comradely meeting between the Armenian and Russian Veteran football teams.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցական ուղերձ է հղել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ։ 

«ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 99 տարեկանում կյանքից հեռացել է Օլիմպիական չեմպիոն, խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը:

Նիկիտա Սիմոնյանն իր բացառիկ տաղանդով, անսպառ աշխատասիրությամբ և անկեղծ նվիրումով թողել է անջնջելի հետք համաշխարհային ու հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ 

Նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973–1974 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Այդ հաղթանակները մինչ օրս էլ համարվում են հայկական սպորտի ամենամեծ նվաճումներից։

Նրա բազմամյա գործունեությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը, մարդկային որակները և ֆուտբոլի հանդեպ նվիրումը միշտ կմնան սպորտի պատմության ոսկե էջերում՝ որպես օրինակ հաջորդ սերունդների համար։

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում լեգենդար Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին ու հայկական ֆուտբոլային ընտանիքին»,– նշված է ցավակցական ուղերձում։ 

Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ էր (1954 թ.), Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968 թ.), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970 թ.), Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (160 գնդակ):

2011 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով: 2013 թվականին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և փայլուն նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ 2019 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին