Շիրակի մարզում ՀՀ կառավարության աշխատանքները տեսանելի են յուրաքանչյուր համայնքում. մարզպետ

2 րոպեի ընթերցում

Համայնքներին ավելի մոտ լինելու և տեղական խնդիրները խորությամբ հասկանալու նպատակով Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շարունակում է համայնքային այցելությունները։ Մարզպետն այցելում է տարբեր բնակավայրեր, հանդիպում բնակիչներին և տեղում քննարկում նրանց մտահոգությունները։

Դավիթ Առուշանյանի խոսքով՝ շատ այցելությունների ընթացքում պարզվում է, որ բնակիչների համար լուրջ թվացող խնդիրները հաճախ հնարավոր է լինում արագ լուծել՝ պարզապես տեղեկատվության պակասի պատճառով դրանք երկար ժամանակ չլուծված էին մնացել։

«Ունենք 127 գյուղական և 3 քաղաքային բնակավայր։ Առաջինը մեկնարկել ենք Ամասիայի և Աշոցքի հատվածից՝ եղանակային պայմանները հնարավորություն էին տալիս դրսում հանդիպումներ կազմակերպել։ Գնում ենք շատ նեղ կազմով, ոչ պաշտոնական ձևաչափով։ Հաճախ պարզվում է, որ բնակիչների կարծիքով մեծ ու բարդ թվացող խնդիրները իրականում արագ լուծումներ ունեն․ որոշները՝ տեղում, որոշները՝ մի քանի օրում, իսկ որոշներն էլ երկարաժամկետ լուծումներ են պահանջում»,-«Արմենպրես»-ին ասաց մարզպետը՝ հավելելով, որ հիմնականում գյուղաբնակները դիմում են ճանապարհների ասֆալտապատման հարցերով։

Մարզպետն ընդգծեց՝ այցերի ընթացքում նկատել է, որ չկա գյուղ, որտեղ ՀՀ կառավարությունն աշխատանք իրականացրած չլինի։

«Նույնիսկ Ամասիայի ամենահեռավոր գյուղերում, որտեղ 30-40 բնակիչ է ապրում, արդեն իրականացված են տարբեր ծրագրեր։ Գուցե դեպի գյուղ տանող ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ չէ, բայց նախկինում անանցանելի ճանապարհները դարձել են անցանելի գրունտային ճանապարհներ։ Մի տեղ լուսավորության խնդիր է լուծվել, մեկ այլ գյուղում՝ մշակույթի տունը կամ ճանապարհը վերանորոգվել է, մի վայրում՝ ոռոգումն է բարելավվել»,-նշեց Դավիթ Առուշանյանը։

Նրա խոսքով՝ համայնքային այցելությունները շարունակվելու են, և բնակիչների բարձրացրած բոլոր խնդիրները կլինեն վերահսկողության տակ ու կստանան իրենց լուծումները։

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը