Դոնի Ռոստովի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրավերով Երևանում գտնվող Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

Դոնի Ռոստովի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Երևան այցի շրջանակում Դոնի Ռոստովի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ ծանոթացել կենտրոնի գործունեությանն ու Երևանում ներդրված ժամանակակից թվային գործիքներին:

 

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ