Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության թեմաների

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետը և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության թեմաների

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը և փոխայցելությունների կազմակերպումը: 

Նիկոլ Փաշինյանը և Երլան Կոշանովն ընդգծել են, որ ակտիվ համագործակցություն է առկա ոչ միայն կառավարությունների, այլ նաև խորհրդարանների մակարդակով: Գոհունակությամբ նշվել է, որ միջխորհրդարանական կապերը կրում եմ ինտենսիվ բնույթ: 

Հայաստանի վարչապետը և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության թեմաների: Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում համագործակցության զարգացման ու առևտրատնտեսական կապերի խթանման համար։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում