Հայաստանը և Ղազախստանը ստորագրել են տնտեսության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության փաստաթղթեր

3 րոպեի ընթերցում

Հայաստան–Ղազախստան բարձր մակարդակի բանակցությունների արդյունքով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ներկայությամբ երկու երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները ստորագրել են մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։

 «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ փաստաթղթերը ստորագրվել են Աստանայի նախագահի նստավայրում։

Պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ կողմերը ստորագրել են մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր, որոնց թվում են․ 

Համաձայնագիր՝ Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պաշտպանության և պահպանման մասին։

Համաձայնագիր՝ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողամասերի փոխադարձ տրամադրման վերաբերյալ։

2026–2030 թթ. առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ՝ ՀՀ և ՂՀ կառավարությունների միջև։

Հուշագիր՝ Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարարության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև;

Հուշագիր՝ Ղազախստանի արհեստական բանականության և թվայնացման նախարարության ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև;

Փոխըմբռնման հուշագիր՝ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև՝ գյուղատնտեսական արտադրանքի առևտրի ոլորտում համագործակցության համար;

2026–2027 թթ. գործողությունների ծրագիր՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև;

2026–2027 թթ. առողջապահական համագործակցության միջոցառումների ծրագիր՝ ՀՀ և ՂՀ առողջապահության նախարարությունների միջև;

Համաձայնագիր՝ Ղազախստանի արտաքին առևտրային պալատի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջև՝ ղազախա–հայկական գործարար խորհուրդ ստեղծելու վերաբերյալ;

Հուշագիր՝ Ղազախստանի ազգային գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի միջև;

Հուշագիր՝ ՂՀ «Ազգային կինոյի պետական աջակցության կենտրոնի» և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև;

Հուշագիր՝ Ղազախստանի Ա. Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև;

Հուշագիր՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում՝ Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության միջև;

Հուշագիր՝ Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև գիտության և բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության մասին;

Համաձայնագիր՝ Ղազախստանի նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության մասին:

Հայերեն العربية English Русский

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով