Հայաստան

Աստանայի փողոցներից մեկն անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով

1 րոպեի ընթերցում

Աստանայի փողոցներից մեկն անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անունով անվանակոչված փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ղազախստանից, հանդիսավոր միջոցառմանը նախատեսված է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությունը։ 

Դեռ նախորդ տարի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստան այցի ընթացքում նշվել էր, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում հայ գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի, իսկ Երևանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան փողոցների կամ պուրակների անվանակոչություն։ 

Ընթացիկ տարվա ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում