Հայաստան

Համբարձում Մաթևոսյանն ու Ֆրանսիայի էկոլոգիական անցման, կենսաբազմազանության և կլիմայի ու բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարարը քննարկում են ունեցել

2 րոպեի ընթերցում

Համբարձում Մաթևոսյանն ու Ֆրանսիայի էկոլոգիական անցման, կենսաբազմազանության և կլիմայի ու բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարարը քննարկում են ունեցել

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆրանսիայի էկոլոգիական անցման, կենսաբազմազանության և կլիմայի ու բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբուի հետ։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկել են շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, կլիմայական քաղաքականության և երկկողմ համագործակցության խորացման առաջնահերթությունները։

Անդրադարձ է կատարվել բնապանության ոլորտում 2016 թվականից սկսված Հայաստան-Ֆրանսիա արդյունավետ գործընկերությանը, որն իրականացվում է հիմնականում ԵՄ ֆինանսավորմամբ մի շարք ծրագրերի շրջանակում։

Նախարարը բարձր է գնահատել ջրային ռեսուրսների կառավարման պլանների մշակմանն ուղղված համատեղ աշխատանքը, ջրային տվյալների թվայնացման և «Էկոպորտալի» զարգացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները։

Ներկայացրել է «պարտք՝  կլիմայի դիմաց» նորարարական ֆինանսական գործիքը, որը հնարավորություն է տալիս ուղղել լրացուցիչ միջոցներ կլիմայական ծրագրերին և նպաստել ֆինանսական  բեռի նվազեցմանը։

Քննարկել են նաև միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը, այդ թվում՝ Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները, #COP17-ի կազմակերպչական գործընթացում Ֆրանսիայի կողմից տրամադրվող փորձագիտական աջակցությունը:

Հանդիպումն ավարտվել է  պատրաստակամությամբ՝ շարունակելու սերտ համագործակցությունն՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը և կլիմայական մարտահրավերներին համատեղ արձագանքելուն։

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում