ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային պատերազմը դադարեցնելու դիմաց հրաժարվել տարածքի մի մասից և նվազեցնել զորքերի թվաքանակը․ Reuters

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները հասկացրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, որ պաշտոնական Կիևը պետք է ընդունի ԱՄՆ կողմից մշակված շրջանակային փաստաթուղթը Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Այդ փաստաթղթով նախատեսվում է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի իր տարածքի և զենքերի մի մասից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ին հայտնել են թեմային ծանոթ երկու անձինք, ովքեր խնդրի զգայունությամբ պայմանավորված ցանկացել են անանուն մնալ։ 

Reuters-ի աղբյուրները մասնավորապես նշել են, որ առաջարկում ներառված է Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատման հարցը։ Նրանք ընդգծել են, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ ուկրաինական կողմն ընդունի իրենց առաջարկի հիմնական կետերը։ 

Սպիտակ տունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ այս թեմայով։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի իր էջում գրել է, որ Վաշինգտոնը «շարունակելու է զարգացնել պատերազմն ավարտելու պոտենցիալ գաղափարների ցանկը»։ 

«Բարդ և մահացու պատերազմի, ինչպիսին Ուկրաինայում է, դադարեցումը պահանջում է լուրջ և իրատեսական գաղափարների լայնածավալ փոխանակում։ Կայուն խաղաղության հասնելը կպահանջի, որ երկու կողմերն էլ համաձայնվեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների», - գրել է Ռուբիոն։

Ավելի վաղ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել էր, որ Կիևը «ազդանշաններ» է ստացել պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկների մի շարքի վերաբերյալ, որոնք Վաշինգտոնը քննարկել է Ռուսաստանի հետ: Աղբյուրը նշել է, որ Ուկրաինան որևէ դեր չի խաղացել առաջարկների նախապատրաստման գործում։

Զելենսկին, որը նոյեմբերի 19-ին բանակցություններ էր վարում Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, նոյեմբերի 20-ին Կիևում պետք է հանդիպի ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչների հետ։

Հայերեն English Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը