Միացյալ Նահանգներ

Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Մամդանիի հետ

1 րոպեի ընթերցում

Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Մամդանիի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու է Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Truth Social հարթակում արված գրառման մեջ։

«Նյու Յորքի կոմունիստ քաղաքապետ Զոհրան Մամդանին ինձ հետ հանդիպում է խնդրել։ Մենք համաձայնել ենք, որ այդ հանդիպումը տեղի ունենա Օվալաձև սենյակում նոյեմբերի 21-ին՝ ուրբաթ օրը»,- գրել է նա։

Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, Մամդանիի գրասենյակից ևս հաստատել են հանդիպման մասին լուրը՝ ընդգծելով, որ Նյու Յորքի ընտրված քաղաքապետը ծրագրում է Վաշինգտոնում հանդիպել նախագահին՝ քննարկելու հանրային ու տնտեսական անվտանգության, ինչպես նաև քաղաքն ավելի մատչելի դարձնելու օրակարգը, որի օգտին միլիոնավոր քաղաքացիներ քվեարկեցին երկու շաբաթ առաջ։ 

Մամդանին կսկսի պաշտոնավարումը 2026 թվականի հունվարի 1-ից։ 

34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին լինելու է Նյու Յորքի առաջին մուսուլման քաղաքապետը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում