Իրան

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ համաձայնության

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ համաձայնության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ կցանկանար իրանական կողմի հետ համաձայնագիր կնքել միջուկային ծրագրի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ կայացած հանդիպման ժամանակ, որի տեսանյութը տարածել են ամերիկյան ԶԼՄ-ները։ 

«Ես լիովին բաց եմ դրա համար։ Մենք խոսում ենք նրանց հետ և սկսում ենք գործընթացը։ Լավ կլիներ Իրանի հետ համաձայնագիր ունենալ, և մենք կարող էինք դա կնքել պատերազմից առաջ, բայց դա չստացվեց», - ասել է Թրամփը՝ նկատի ունենալով հունիսի 12-օրյա պատերազմն Իսրայելի և Իրանի միջև, որն ավարտվեց ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թեհրանը «շատ կցանկանար նման համաձայնագրի հասնել»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում