Ռոնալդուն և Մասկը մասնակցել են Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքին

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլային գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

Միջոցառումից առաջ ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ իր համար պատիվ է հյուրընկալել Ռոնալդուին։

«Իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագու է», - ընթրիքի ժամանակ դիմելով պորտուգալացի ֆուտբոլիստին՝ հայտնել է Թրամփը։

2023 թվականի սկզբին Ռոնալդուն տեղափոխվել է Սաուդյան Արաբիա՝ դառնալով Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայի դեմքը և «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի ավագը։

Ընթրիքին ներկա էր նաև ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկը, որը միացել է այլ ազդեցիկ բիզնես առաջնորդների, այդ թվում՝ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքին։

Թրամփն ընթրիքի ժամանակ նշել է, որ Սաուդյան Արաբիան «ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող խոշոր դաշնակից» է։ 

Ավելի վաղ Թրամփն Օվալաձև աշխատասենյակում հյուրընկալել էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգին։

Մերձավոր Արևելք

Թրամփը բին Սալմանի հետ հանդիպմանը հայտարարել է պաշտպանության ոլորտում խոշոր համագործակցության մասին

Հայերեն Русский

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԱՄՆ-ի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու անհրաժեշտության մասին

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

Անչափահաս աղջիկների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում կմեկնարկի օգոստոսի 24-ից

«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում

Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ. Արամ Ղազարյան

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը