Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Կոնգրեսը կողմ է քվեարկել Էփշտեյնին առնչվող փաստաթղթերի հրապարակմանը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսը կողմ է քվեարկել Էփշտեյնին առնչվող փաստաթղթերի հրապարակմանը

Հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Կոնգրեսը նոյեմբերի 18-ին գրեթե միաձայն քվեարկել է սեռական հանցագործությունների համար դատապարտված և բանտում մահացած Ջեֆրի Էփշթեյնի վերաբերյալ Արդարադատության նախարարության փաստաթղթերի հրապարակման օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել թույլ տալ փաստաթղթերի հրապարակումը։

Էփշթեյնի վերաբերյալ բոլոր գաղտնազերծված փաստաթղթերի հրապարակումը պահանջող օրինագիծը նախ ընդունել է Ներկայացուցիչների պալատը՝ ձայների 427-1 հարաբերակցությամբ։ Այնուհետև օրինագիծը հաստատել է նաև Սենատը։ Օրինագիծն ուղարկվել է Թրամփին՝ ստորագրման։ Ըստ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից  մեկի՝ Թրամփը պլանավորում է ստորագրել այն։

Ջեֆրի Էփշթեյնը ֆինանսիստ էր, որը մեղավոր է ճանաչվել սեռական հանցագործությունների համար։ Էփշթեյնի հետ կապված սկանդալը ամիսներ շարունակ քննարկումների առիթ է դարձել։ Թրամփի շատ ընտրողներ կարծում են, որ նրա վարչակազմը թաքցրել է Էփշթեյնի կապերը ազդեցիկ անձանց հետ, ինչպես նաև թաքցրել է նրա մահվան հանգամանքները։ 2019 թվականին Մանհեթենի բանտում Էփշթեյնի մահը որակվել է որպես ինքնասպանություն։ 

1990-2000 թվականներին Թրամփը և Էփշթեյնը մտերիմ հարաբերություններ են ունեցել և միասին տարբեր միջոցառումների մասնակցել, սակայն, ըստ Թրամփի, իրենք վիճել են, որից հետո չեն շփվել։ Այնուամենայնիվ, նրանց ընկերությունը քննարկումների տեղիք է տվել։ Թրամփը հայտարարել է, որ ոչ մի կապ չունի Էփշթեյնի հանցագործությունների հետ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում