Հայաստան

Հայաստանը միանում է «NDC Action Now – գործողություններ վճռորոշ պահին» հռչակագրին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը միանում է «NDC Action Now – գործողություններ վճռորոշ պահին» հռչակագրին

Հայաստանը պաշտոնապես միացել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության կողմից ներկայացված և Բրազիլիայի ու Դանիայի համանախագահությամբ ձևավորված «NDC Action Now – գործողություններ վճռորոշ պահին» հռչակագրին՝ վերահաստատելով իր հանձնառությունը կլիմայական փոփոխությունների դեմ համատեղ, արագացված և արդյունավետ գործողություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Հռչակագիրը կոչ է անում անդամ երկրներին և հաստատություններին ավելի արագ և համապարփակ իրականացնել իրենց Ազգային մակարդակով սահմանված գործողությունները (NDCs)՝ ամրապնդելով համաշխարհային ջանքերը, որոնք ուղղված են ջերմաստիճանի աճը սահմանափակելուն և մարդու ու բնության համար անվտանգ ու կայուն ապագա ապահովելուն։

Հռչակագրին միանալով՝ Հայաստանը ընդգծում է իր պատրաստակամությունը՝ խթանել կլիմայական քաղաքականության իրականացումը, աջակցել թափանցիկ, հաշվետու ու տվյալահեն գործողություններին, ներգրավել միջազգային գործընկերներին ֆինանսավորման և տեխնոլոգիական աջակցության համար, զարգացնել տեղական կարողությունները և խթանել ցածր ածխածնային հետագծով տնտեսական զարգացումը։

«Կլիմայական ճգնաժամը պահանջում է համախմբված և համարձակ գործողություններ։ Հայաստանը պատրաստ է շարունակել իր ակտիվ ներդրումը համաշխարհային ջանքերում՝ ուղղված կայուն զարգացման և բնության պահպանության նպատակներին»,- նշել է Մաթևոսյանը։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում