Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր: 

Ընդգծել է, որ մինչս օրս տարբեր ուղղություններով արձանագրված կարևոր ձեռքբերումներն արտացոլում են գործընկերության զարգացման դինամիկան, խորությունն ու բովանդակային հագեցվածությունը:

Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին և գործընկերության օրակարգը նոր նախաձեռնություններով լրացնելու, այդ թվում՝ ՀՀ դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Տրանսպորտային ու տնտեսական փոխկապակցվածության ցանցի ընդլայնման համատեքստում ընդգծվել է ԵՄ «Համաշխարհային դարպաս» և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի համադրելիությունը, անդրադարձ է կատարվել դրանց կյանքի կոչան ուղղությամբ իրականացվող քայլերին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում հաստատված խաղաղության արդյունքում ստեղծված հնարավորությունների լավագույնս իրացման և խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում