Վրացական անկյան բացում և հուշագրի ստորագրում. Հայաստանի և Վրաստանի ազգային գրադարաններն ընդլայնում են համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի ազգային գրադարանները նոյեմբերի 17-ին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր, որը կամրագրի փոխգործակցության ընդլայնման, փոխայցելությունների կազմակերպման, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։

Երկու գրադարանների կապն առավել ընդգծելու նպատակով նույն օրը Հայաստանի ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում բացվել է վրացական գրականության անկյուն, որն ուղղված է երկու երկրների գրադարանների և մշակութային հաստատությունների միջև համագործակցության նոր հարթակի ձևավորմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կարևոր իրադարձությունների առթիվ Երևանում են եղել Վրաստանի Իլյա Ճավճավաձեի անվան ազգային գրադարանի տնօրեն Կոնստանտին Գամսախուրդիան, գրադարանային ռեսուրսների վարչության ղեկավար Լևան Թաքթաքիշվիլին և գրացուցակավորման բաժնի ղեկավար Բեկա Ղաժոնիան։

Միջոցառման շրջանակում գրադարանում բացվել է նաև «Վրացական գրական ժառանգությունը Հայաստանի ազգային գրադարանում. 1783-2025 թթ.» խորագրով ցուցադրությունը, որտեղ ընդգրկված են Հայաստանի ազգային գրադարանում պահվող վրացերեն արժեքավոր հրատարակություններն ու գրական թարգմանությունները՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնել վրացական գրականության ներկայությունը գրադարանի հավաքածուներում և ընդգծել հայ-վրացական մշակութային կապերի պատմական շարունակականությունը։

Յոթ ցուցափեղկում ներկայացված են 115 միավոր գրականություն և այլ տպագիր նյութեր։

Ցուցադրության բաժիններն են՝ ՀԱԳ հավաքածուներում առկա վրացերենով վրացի հեղինակների աշխատությունները (1882-1990թթ),  վրացական գրականության հայերեն թարգմանություններ (1895-2020), հայ հեղինակների վրացերեն թարգմանություններ (1890-2023), արտասահմանյան հեղինակների վրացերեն թարգմանություններ (1900-ականներ), վրացերեն երաժշտագիտական նյութեր և նոտաներ (1900-ականներ), վրացերեն  ալբոմներ, նամականիշեր, մատենանիշեր, թղթադրամների նմուշներ։

Հայերեն Русский

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի