Եվրոպա

Ֆոն դեր Լայենն Ուկրաինայի ֆինանսավորման 3 տարբերակ է առաջարկել ԵՄ ղեկավարներին

1 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենն Ուկրաինայի ֆինանսավորման 3 տարբերակ է առաջարկել ԵՄ ղեկավարներին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նամակ է ուղարկել Եվրամիության երկրների ղեկավարներին՝ նշելով Ուկրաինայի համար ֆինանսավորման տարբերակներ, նրանց կոչ անելով շտապ որոշում ընդունել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Reuters-ը, որի տրամադրության տակ է հայտնվել նամակը։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ առկա է Ուկրաինայի ֆինանսավորման երեք հիմնական տարբերակ, մասնավորապես՝ օգնություն, որն անդամ պետությունների կողմից տրամադրվում է դրամաշնորհների տեսքով, վարկ, որը կարող է ֆինանսավորվել ֆինանսական շուկաներում ԵՄ-ի փոխառությունների հաշվին, կամ վարկ՝ ապահովված սառեցված ռուսական ակտիվներով։

«Այժմ չափազանց կարևոր կլինի արագ հասնել հստակ հանձնառության այն բանի շուրջ, թե ինչպես ապահովել, որ Ուկրաինայի համար անհրաժեշտ ֆինանսավորումը համաձայնեցվի Եվրոպական խորհրդի՝ դեկտեմբերին կայանալիք հաջորդ նիստում», - ասվում է նամակում։

Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ երեք տարբերակները կարող են օգտագործվել համակցված կերպով կամ կարող են հաջորդել մեկը մյուսին:

ԵՄ-ում ռուսական սուվերեն ակտիվների գումարը կազմում է մոտավորապես 140 միլիարդ եվրո: Բելգիան դեռևս համաձայնություն չի տվել ռուսական սուվերեն միջոցների օգտագործման համար։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում