Ռուսաստան

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շուրջ շփումները շարունակվում են. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շուրջ շփումները շարունակվում են. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շուրջ շփումները շարունակվում են: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս պահին ես ոչինչ չունեմ հաղորդելու այս սյուժեի (հանդիպման) վերաբերյալ։ Գերիների փոխանակման վերաբերյալ իսկապես փորձագիտական ​​մակարդակով շփումներ կան։ Զրույցը շարունակվում է», - ասել է Պեսկովը։

Դրա հետ մեկտեղ, Կրեմլի ներկայացուցչի խոսքով, նա ներկայում չի կարող «կոնկրետ տեղեկություններ» տրամադրել գերիների փոխանակման թեմայով Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հնարավոր հանդիպման վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում