Լեհաստանը բացում է Բելառուսի հետ տարիներ առաջ փակած երկու սահմանային անցակետերը

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը նոյեմբերի 17-ից բացում է Բելառուսի հետ սահմանային անցակետերը Կուժնիցայում և Բոբրովնիկում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լեհական PAP լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է երկրի ներքին գործերի նախարարության կարգադրության մեջ։ 

Բոբրովնիկի սահմանային անցակետը բաց կլինի բացառապես Եվրոպական Միության և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա (ЕАСТ) երկրներում գրանցված տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ուղևորատար տրանսպորտի, այդ թվում և ավտոբուսների համար։ Իսկ Կուժնիցայում սահմանային անցակետը բաց կլինի ուղևորափոխադրումների համար՝ բացառությամբ ավտոբուսների։ 

Կուժնիցայի ավտոճանապարհային սահմանային անցակետը փակ է 2021 թվականի նոյեմբերի 9-ից։ Այս հարցի վերաբերյալ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ անցակետի մոտակայքում տեղի էին ունեցել օտարերկրացիների մեծ խմբերի մասնակցությամբ անկարգություններ, որոնք լեհական կողմի պնդմամբ հրահրվել էին բելառուսական հատուկ ծառայությունների կողմից։

Իսկ Բոբրովնիկում սահմանային անցակետը փակ է 2023 թվականի փետրվարի 9-ից։ Լեհական կողմը նման որոշում էր կայացրել այն բանից հետո, ինչ բելառուսական կողմը բանտարկել էր Բելառուսի լեհերի միության ակտիվիստ և լրագրող Անջեյ Պոչոբուտին։

Սահմանային անցակետերի փակումը դժվարություններ էր ստեղծել սահմանամերձ շրջանների բնակիչների համար։

Հոկտեմբերի 28-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները պատրաստ են նոյեմբերին բացել Բելառուսի հետ ևս երկու սահմանային անցակետ՝ Բոբրովնիկում և Կուժնիցայում: Նա ընդգծել էր, որ հետաձգել է այս անցակետերի բացումը հոկտեմբերի վերջին՝ Լիտվայի հետ համակարգման անհրաժեշտության պատճառով: Հոկտեմբերի 29-ին Վիլնյուսը, մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում, փակեց Լիտվա-Բելառուս սահմանը մինչև նոյեմբերի վերջ։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա