Նելլի Դավթյանը պարզաբանել է, թե որն է ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայության պատճառը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն անդրադարձել է Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ հրապարակված ընտրական ցուցակներում մահացած մարդկանց անունների առկայության մասին ահազանգերին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավթյանն այս մասին խոսել է Վաղարշապատում լրագրողների հետ ճեպազրույցում։ 

«Մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից և համապատասխանաբար նաև ընտրողների ցուցակներից, երբ  լիազոր պետական մարմինը ունենում է տեղեկատվություն, որ անձը մահացած է։ Սա, բնականաբար, ինչ-որ գործողություն է ենթադրում, որ այդ տեղեկատվությունը փոխանցվի տվյալ դեպքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Փոխանցվում է արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից։

Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը չի ունենում և մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից։

Սա տեղի է ունենում այն դեպքերում, երբ մահը գրանցվում է Հայաստանի սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։ Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչև ընտանիքի անդամները ժառանգության հարցերով են զբաղվում, և այդ տեղեկատվությունը հայտնի է դառնում լիազոր մարմնին։

Հենց այս նպատակով ՆԳ նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տևական ժամանակ մինչև ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար։ Բայց, իհարկե, 100% անոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետև ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ։

Բացի դրանից, մենք ընտրությունների նշանակման օրվան նախորդող 40-րդ օրը հրապարակում ենք նախնական ցուցակները, այնուհետև որոշակի ժամանակահատված առաջ տվյալ պարագայում նոյեմբերի 9-ին կիրակի օրը հրապարակվել են վերջնական ցուցակները։ Այս իրազեկման ու հրապարակման աշխատանքների իմաստը հենց դա է՝ դուրս բերել անճշտությունները ցուցակներից»,– հայտարարել է Նելլի Դավթյանը։

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը