Հայաստան

Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղարը COP17-ը լավ հնարավորություն է համարում առկա խնդիրները քննարկելու համար

2 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղարը COP17-ը լավ հնարավորություն է համարում առկա խնդիրները քննարկելու համար

Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմաքերը Երևանում կայանալիք COP17 համաժողովը լավ հնարավորություն է համարում կենսաբազմազանության վերաբերյալ աշխարհում առկա խնդիրները քննարկելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան հայտնեց համաժողովի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«4 տարի առաջ Մոնրեալում պետությունները կարևոր խոստումներ տվեցին, 23 թիրախ համաձայնեցրին և ասացին, որ դրանք կիրականացնեն և կհետադարձեն կենսաբազմազանության կորուստը մինչև 2050 թվականը: Մենք մտադիր ենք բնության հետ ներդաշնակության պայմաններում ապրել:  140-ից ավելի պետություններ ազգային զեկույցներ են ներկայացրել, պետությունների 90 տոկոսն ազգային թիրախներ ընդունել են, աննախադեպ ցուցանիշներ են, առաջընթաց, այո, կա, սակայն մենք չենք ցանկանում միամիտ լինել, դեռ շատ ավելին պետք է արվի և, երբ դիտարկում ենք զեկույցները, մենք տեսնում ենք կարևոր բացեր և տեսնում ենք, որ առաջընթացը հարթ չէ տարբեր թիրախների ուղղությամբ: COP17-ը շատ կարևոր պահ է այս հնարավորությունն օգտագործելու, բացահայտված փաստերը գործողությունների վերածելու»,- ասաց Շոմաքերը:

Հոկտեմբերի 19–30-ը Երևանը կհյուրընկալի COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում