Հաշվառումները և հաշվառումից դուրսգրումները իրականացվում են միայն դիմումի հիման վրա. Նելլի Դավթյան

2 րոպեի ընթերցում

Ընտրացուցակներում անճշտությունները ընտրախախտում չեն կարող համարվել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբեր 16–ին Վաղարշապատում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Ընտրելու իրավունքը իրացնելու պահին է գեներացվում ընտրակեղծիքը, ընտրացուցակներում գոյություն ունեցող անճշտությունները ընտրակեղծիքների մասին չեն»,–ասել է նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ մարդիկ պարզել են, որ իրենց հասցեում օտար մարդիկ կան գրացված, Նելլի Դավթյանն ասել է. «Այսօր ունեցել ենք իրավիճակ, երբ 1997 թվականին 20 հոգի հաշվառվել են շատ պատշաճ վարչարարության հիման վրա X հասցեում, և այլևս սեփականատերը այդ օրվանից ի վեր մեզ դիմում չի ներկայացրել, որ այս մարդիկ այլևս իմ տանը չեն ապրում, խնդրում եմ հանեք հաշվառումից։ Տվյալ մարդիկ էլ դիմում չեն ներկայացրել, որ մենք այլևս այս նոր հասցեում ենք։ Իրականում մեր գործող իրավակարգավորումը նախատեսում է, որ յոթ օրվա ընթացքում բնակության վայրը փոխած քաղաքացին պարտավորություն ունի լիազոր մարմնին տեղյակ պահելու և հաշվառումը փոխելու, բայց սա կենսունակ կարգավորում չէ։

Մենք նաև ունեցել ենք մի այսպիսի իրավիճակ, երբ սեփականատերը զարմացել էր, որ իր տանը անչափահաս անձ է հաշվառված։ Ես նշեմ, որ անչափահասը գրանցվում է ծնողներից մեկի հասցեով և սրա համար դիմում անհրաժեշտ չէ։ Այսինքն սեփականատերը համաձայնությունը տալիս է ծնողի համար, ուրեմն մեխանիկորեն նաև անչափահասներն են գրանցվում այդ հասցեով։

Այդ անճշտությունները ընտրախախտում չեն կարող համարվել»,–նշել է Դավթյանը։ 

Դավթյանը հստակեցրել է, որ հաշվառված անծանոթ մարդիկ հիմնականում բնակարանի նախկին սեփականատերերն են կամ նրանց փոխկապակցված անձինք։ 

Նա շեշտել է, որ հաշվառումները և հաշվառումից դուրսգրումները իրականացվում են միայն դիմումի հիման վրա, ինչը շատ դեպքերում չի արվել։ 

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը