Ինովացիա

ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը և Teledyne e2v-ի ներկայացուցիչները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը և Teledyne e2v-ի ներկայացուցիչները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը

Հայաստանի պատվիրակությունը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ նոյեմբերի 14-ին այցելել է Teledyne e2v ընկերություն և հանդիպում ունեցել ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Էրիկ Մարսելոյի և ծրագրերի ու ինժեներական հարցերով փոխնախագահ Մարկ Իլիոզերի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, տեխնոլոգիական փորձի փոխանակման և Հայաստանում կիսահաղորդչային ոլորտի զարգացման հնարավորությունները։ 

Պատվիրակության անդամները ծանոթացել են ընկերության բարձր ճշգրտության կիսահաղորդչային բաղադրիչների, էներգաարդյունավետ միկրոէլեկտրոնիկայի և պատկերների մշակման տեխնոլոգիական լուծումներին, ինչպես նաև հետազոտական և զարգացման ներուժին։

Նախարար Հայրապետյանը նշել է, որ նման հանդիպումները կարևոր են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, միջազգային փորձի ներգրավման և տեղական մասնագետների մասնակցության համար, ինչպես նաև հնարավորություն են ստեղծում երկրի կիսահաղորդչային ոլորտի ներուժն ինտեգրել եվրոպական և գլոբալ արժեքային շղթաներում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը և խորացնել համագործակցությունը հետագա համատեղ ծրագրերում, ինչպես նաև աշխատել նորարարական տեխնոլոգիաների և տեղական արտադրության հնարավորությունների զարգացման ուղղությամբ։ 

Teledyne e2v-ը համաշխարհային առաջատար ընկերություն է, որը մասնագիտացած է բարձր ճշգրտության կիսահաղորդչային բաղադրիչների և ենթահամակարգերի մշակման ու արտադրության մեջ՝ տրամադրելով նորարարական լուծումներ բժշկության, գիտության, օդատիեզերական, պաշտպանական և արդյունաբերական ոլորտների համար։

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում