Քաղաքականություն

Գյումրի-Կարս երկաթուղու բացումը կարող է դառնալ Եվրոպա–Կենտրոնական Ասիա կապուղու կարևոր օղակ. Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Գյումրի-Կարս երկաթուղու բացումը կարող է դառնալ Եվրոպա–Կենտրոնական Ասիա կապուղու կարևոր օղակ. Միրզոյան

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, այդ թվում՝ Հայաստանի տարածքով «Թրամփի ուղու» իրականացումը, կարող է ապահովել փոխշահավետ տնտեսական հնարավորություններ բոլոր երկրների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Այս ապաշրջափակումն անխոչընդոտ հաղորդակցություն կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների և հարևան տարածաշրջանների միջև, այդ թվում՝ օրինակ Վրաստանին կապահովի Պարսից ծոցի հետ երկաթուղային կապով: Հայաստան-Թուրքիա սահմանին Գյումրի-Կարս երկաթուղու բացումը, բնականաբար, ևս կարող է էական նշանակություն ունենալ այս առումով՝ վրացական երկաթուղիների հետ դառնալով Եվրոպա-Կենտրոնական Ասիա կապուղիների շղթայի կարևոր մաս: Սա է Հայաստանի տեսլականը և գործնական քայլերի հիմքը»,- ասել է Միրզոյանը։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը սեպտեմբերի 12-ին Երևանում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել Գյումրի-Կարս երկաթուղին գործարկելու ուղղությամբ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում