Հայաստանը և Վրաստանը դինամիկ զարգացող հարաբերություններ ունեն․ Վրաստանի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ներկայացրել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկված թեմաներն ու երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բոճորիշվիլին նշել է, որ Հայաստանի արտգործնախարարին Վրաստանում հյուրընկալելը մեծ պատասխանատվություն և կարևորություն ունի․

«Այսօր Թբիլիսիում հյուրընկալում ենք Հայաստանի Հանրապետության արտգործնախարար պարոն Միրզոյանին։ Շնորհակալ ենք, որ այցելել եք Վրաստան։ Մեզ համար հաճելի և մեծ պատիվ է ձեզ հյուրընկալելը»,-ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և բարեկամության երկարատև պատմության վրա, ինչը 2024 թվականից ձևավորված ռազմավարական գործընկերության հիմքում է։

«Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները, մեր ժողովուրդների բարեկամությունը կայուն հիմքեր ունի, և 2024 թվականից հաստատված ռազմավարական գործընկերությունը դրա արտացոլանքն է»,-նշել է Բոճորիշվիլին։

Նրա խոսքով՝ նախորդ տարին առանձնացել է երկկողմ շփումների դինամիկությամբ։ Երկու երկրների պատվիրակությունները մի շարք այցեր են իրականացրել, Վրաստանը հյուրընկալել է հայկական բարձրաստիճան պատվիրակությունների, իսկ Հայաստանի վարչապետը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։ Բոճորիշվիլին հավելել է, որ առաջիկայում սպասում են ՀՀ նախագահի այցին։

«Մեր ժողովուրդների բարեկամությունը և մեր երկրների կապերը քաղաքական ինտենսիվ արտացոլանք են գտնում։ Դինամիկ զարգանում են հարաբերությունները քաղաքականության, արվեստի, մշակույթի և բազմաթիվ այլ բնագավառներում»,-ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։

Բոճորիշվիլին ընդգծել է, որ այս զարգացումները նպաստում են երկկողմ գործընկերության ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր և ապագա քայլերը։

Հայերեն العربية English Español Русский

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26