Աշխարհ

Ֆրանսիան շահագործման է հանձնել միջուկային լիցք կրելու ունակ ASMPA-R հրթիռը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան շահագործման է հանձնել միջուկային լիցք կրելու ունակ ASMPA-R հրթիռը

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը սպառազինության է ընդունել ASMPA-R օդ–երկիր դասի միջին հեռահարության ASMPA-R նոր հրթիռը, որն ունակ է կրելու միջուկային լիցք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ռազմական գերատեսչությունը հաղորդել է Rafale կործանիչից այդ հրթիռի երկրորդ փորձնական արձակումից հետո։

«ASMPA-R հրթիռի այս արձակումը հետևել է Պաշտպանության և վետերանների հարցերով նախարարի կողմից փաստաթղթի ստորագրմանը՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ին երկրի ռազմածովային ուժերի ռազմածովային ատոմային օդուժի (FANU) կազմում դրա օպերատիվ շահագործման մասին», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի վերջին նախարարությունը հայտարարել էր, որ սպառազինության է ընդունել  M51.3  նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որն ունակ է կրելու միջուկային լիցք: Նշվել է, որ այդ տիպի հրթիռները կտեղակայվեն Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Triomphant դասի չորս ատոմային սուզանավերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում