Պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկից պատրաստված տարաների օգտագործումը նախատեսվում է արգելել 2027 թվականից

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների օգտագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու հարցը ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունն առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտուր իրականացնելիս, բացառությամբ՝ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի: Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա»,-ասաց Մաթևոսյանը:

Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված, բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները:

«Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում: Այստեղ ևս սահմանված է բացառություն կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար: Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից կամ փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները»,-նշեց նախարարը:

Օրենքի խախտում թույլ տված տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության. առաջին դեպքում՝ նախազգուշացում, խախտումների կրկնության դեպքում՝ 100-150 հազար դրամի չափով տուգանք:

Կառավարության կողմից հավանության արժանացած օրենքի նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում:

Հայերեն

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի