ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությունների ղեկավարները հանդիպել են Տաջիկստանի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները հանդիպել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Վեհաժողովի 59-րդ լիագումար նիստի ընթացքում:

«Գործընկերնե՛ր, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ մեր աշխատանքի մեկնարկից առաջ՝ լիագումար նիստի նախօրյակին, տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հանդիպում Տաջիկստանի մեծարգո նախագահ Էմոմալի Ռահմոնի միջև: Կայացան շատ կառուցողական երկխոսություն, մտքերի փոխանակություն», - ասել է նա:

Մատվիենկոյի խոսքով՝ Ռահմոնը խնդրել է պատվիրակության անդամներին հայտնել իր ողջույնները և մաղթել է հաջող աշխատանք:

«Եկեք շնորհակալություն հայտնենք նախագահին Միջխորհրդարանական վեհաժողովի նկատմամբ այդ ուշադրության համար», - ասել է Դաշնության խորհրդի խոսնակը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, լիագումար նիստերի և մշտական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու համար Տաջիկստան են գործուղվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Գեղամ Նազարյանը։ 

Աշխարհ

Դուշանբեում կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

Հայերեն Русский

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի