Դուշանբեում կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

2 րոպեի ընթերցում

Դուշանբեում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի նիստը՝ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել ԱՊՀ երկրների ինտերնետային հարթակում։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի խորհրդարանական պատվիրակությունները, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր և Միջխորհրդարանական վեհաժողովի առաջիկա 59-րդ լիագումար նիստի օրակարգի նախագիծը։ 

Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Ռուստամի Էմոմալին իր ելույթում խոսել է 2025 թվականին ԱՊՀ-ում Տաջիկստանի Հանրապետության նախագահության մասին։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝Վալենտինա Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում։ 

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, լիագումար նիստերի և մշտական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու համար Տաջիկստան են գործուղվել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Գեղամ Նազարյանը։ 

Հայերեն Русский

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի