1 րոպեի ընթերցում
«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են երկու ամսով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստերից հետո լրագրողներին այդ մասին հայտնել են նրանց փաստաբանները։
Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվել էին նոյեմբերի 13-ի առավոտյան՝ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Նրանց փաստաբանները հայտնել էին, որ իրենց պաշտպանյալներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ ինքը Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին, քանի որ նրանք իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել։
Սամսոնյանն ու Սաղաթելյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։