Իրավունք

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են

1 րոպեի ընթերցում

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ  Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են երկու ամսով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստերից հետո լրագրողներին այդ մասին հայտնել են նրանց փաստաբանները։ 

Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվել էին նոյեմբերի 13-ի առավոտյան՝ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ 

Նրանց փաստաբանները հայտնել էին, որ իրենց պաշտպանյալներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ ինքը Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին, քանի որ նրանք իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել։ 

Սամսոնյանն ու Սաղաթելյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում