Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները 500 մլն դոլար կտրամադրեն Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել «Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ» (PURL) ամերիկյան նախաձեռնության շրջանակներում սպառազինությունների մատակարարումների փաթեթի շուրջ: Օգնության ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 500 միլիոն դոլար և ուղղված է հակաօդային պաշտպանության ապահովմանը և Ուկրաինայի ռազմաօդային ուժերին աջակցությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Դանիայի պաշտպանության նախարարությունը:

Թագավորությունն այդ նպատակների համար հատկացնում է 400 միլիոն կրոն (62,31 միլիոն դոլար):

«Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների նվիրատվությունների համատեղած փաթեթը ցույց է տալիս մեր միասնական աջակցությունն Ուկրաինային: Ուկրաինայի մշտական աջակցությունն անխզելիորեն կապված է Եվրոպայի անվտանգության հետ։ PURL նախաձեռնությունն Ուկրաինային կապահովի կարևորագույն հնարավորություններով կարճաժամկետ հեռանկարում, և դա չափազանց անհրաժեշտ է այժմ», - ասել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը: 

Ինչպես հիշեցնում է Դանիայի պաշտպանության նախարարությունը, 2025 թվականի օգոստոսին Դանիան Շվեդիայի և Նորվեգիայի հետ համատեղ «օգնել է ֆինանսավորել սպառազինությունների մատակարարման առաջին փաթեթներից մեկը, որը ներառում էր հրթիռներ Patriot զենիթահրթիռային համալիրի համար»։

PURL (Prioritised Ukraine Requirements List) ծրագիրը մեկնարկել է հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կողմից։ Այդ մեխանիզմի համաձայն՝ Կիևի դաշնակիցներն Ուկրաինայի համար զենք են գնում ամերիկյան պաշարներից։ 

Հայերեն Русский

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար