Մերձավոր Արևելք

Գազայի հատվածը համաճարակի բարձր ռիսկի տակ է

2 րոպեի ընթերցում

REUTERS
REUTERS

Գազայի հատվածում բնապահպանական իրավիճակը հասնում է աղետալի մակարդակի՝ համաճարակների բարձր ռիսկով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի քաղաքապետը։

«Գազայում ամեն ինչ համակարգված և միտումնավոր ոչնչացվել է, այդ թվում՝ բուսականության 90%-ը։ Մենք կանգնած ենք իրական աղետի առաջ, որը կհանգեցնի հիվանդությունների և համաճարակների տարածման», - նշել է քաղաքապետը։

Տեղեկություններ են հաղորդվում, որ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան Իսրայելն օդային և հրետանային հարվածներ է հասցրել Գազա քաղաքին և Խան Յունիսի արևելյան շրջաններին, ավերել մի քանի շենքեր։

Բացի այդ, իսրայելական ուժերն Արևմտյան ափում ձերբակալել են 40 պաղեստինցու։

The Times of Israel-ը հայտնում է, որ Արևմտյան ափի Բեթղեհեմ շրջանում ձերբակալվել է ՀԱՄԱՍ խմբավորման շուրջ 40 անդամ, որոնք պլանավորում էին հարձակումներ իրականացնել։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 69 185-ի, վիրավորվել է  170 698 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Կողմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հասել են հրադադարի, ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին և զոհված պատանդների աճյունները։ Մարդասիրական օգնության մուտքն անկլավ ավելացել է։ Այնուամենայնիվ, պարբերաբար տեղի են ունենում հրադադարի խախտումներ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում