Գուտերեշը հորդորել է հետևել Գազայում հրադադարի ռեժիմի պահպանմանը

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում հրադադարը կայուն չէ և արդեն մի քանի անգամ խախտվել է, սակայն կնքված զինադադարն Իսրայելի իշխանությունների և ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պահպանվում է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Հրադադարի ռեժիմը Գազայում կայուն չէ, այն բազմիցս խախտվել է, բայց դեռևս պահպանվում է: Ես վճռականորեն կոչ եմ անում, որ լիարժեք պահպանվի հրադադարի ռեժիմը, որպեսզի հնարավոր լինի բացել բանակցությունների ուղին երկրորդ փուլի համար, որը կհանգեցնի պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման համար պայմանների ստեղծմանը և երկու պետությունների սկզբունքով խնդրի լուծմանը», - ասել է նա համաշխարհային կազմակերպության  կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում։

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ համաձայնության են եկել հաշտության պլանի առաջին փուլի իրականացման շուրջ, որը ներկայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Գազայում հրադադարի ռեժիմը, այդ պլանի համաձայն, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին: Այդ պահից ի վեր արձանագրվել են զինադադարի խախտումներ, ինչի հետևանքով հրադադարի ռեժիմի հաստատումից հետո զոհվել է Գազայի 241 բնակիչ:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին