Միացյալ Նահանգները մտադիր է փորձարկել նաև միջուկային զենքի փոխադրման միջոցները
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված միջուկային զենքի փորձարկումները ենթադրում են նաև այդ զենքերի փոխադրման միջոցների փորձարկումներ։
«Թրամփը խոստացել է միջուկային կարողությունների փորձարկում, որոնք ներառում են նաև փոխադրման համակարգի ստուգումները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Ռուբիոն G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։
Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է համոզվի, որ իր մոտ ամեն բան աշխատում է։
Ռուբիոն նաև իր մտահոգություններն է հայտնել Չինաստանի հետ կապված՝ ասելով, որ այդ երկիրն «իրականացնում է մարդկության պատմության մեջ ամենաարագ ռազմական հզորացումը»։
Կարդացեք հոդվածը` Русский