Միացյալ Նահանգներ

Թրամփը խնդրել է Իսրայելի նախագահին ներում շնորհել կոռուպցիայի մեջ մեղադրվող Նեթանյահուին

2 րոպեի ընթերցում

Թրամփը խնդրել է Իսրայելի նախագահին ներում շնորհել կոռուպցիայի մեջ մեղադրվող Նեթանյահուին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակով դիմել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ պաշտոնապես խնդրելով ներում շնորհել կոռուպցիայի մեջ մեղադրվող վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Times of Israel-ը։ 

«Ես կոչ եմ անում Ձեզ լիովին ներում շնորհել Բենիամին Նեթանյահուին, որը եղել է հզոր և վճռական պատերազմական ժամանակաշրջանի վարչապետ և այժմ Իսրայելը տանում է դեպի խաղաղության ժամանակաշրջան։ Ես հարգում եմ Իսրայելի արդարադատության համակարգի անկախությունը, սակայն Նեթանյահուի դեմ կոռուպցիայի մեղադրանքները համարում եմ քաղաքական, անհիմն հետապնդում»,- գրել է Թրամփը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ ներկայում դատավարություն է ընթանում․ նա մեղադրվում է կաշառակերության մեկ դեպքի, ինչպես նաև խարդախության և վստահության չարաշահման մեջ՝ երեք առանձին գործերով, որոնք կապված են նրա դեմ կոռուպցիոն մեղադրանքների հետ: Դատավարությունը սկսվել է 2020 թվականին և դեռևս հեռու է ավարտից։

Հերցոգը հրաժարվում է դիրքորոշում հայտնել՝ իր գրասենյակի հայտարարության մեջ նշելով, որ ներման խնդրանքը պետք է ներկայացվի համապատասխան ուղիներով։

«Նախագահը մեծ հարգանք է տածում նախագահ Թրամփի նկատմամբ և պարբերաբար արտահայտում է իր երախտագիտությունը Թրամփի կողմից Իսրայելին ցուցաբերած անսասան աջակցության և պատանդներին վերադարձնելու, Մերձավոր Արևելքի և Գազայի վերաձևավորման, ինչպես նաև Իսրայելի անվտանգության ապահովման գործում նրա հսկայական ներդրման համար», - նշվել է նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Պետության նախագահն իրավասու է ներում շնորհել դատարանում մեղադրվողներին, և հազվադեպ դեպքերում՝ նույնիսկ մինչև դատական ​​գործընթացների ավարտը, եթե դա համարվում է հանրային շահերից բխող։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում