Ռուսաստան

Մոսկվան շարունակում է Երևանի հետ փոխգործակցության զարգացումը. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Մոսկվան շարունակում է Երևանի հետ փոխգործակցության զարգացումը. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է զարգացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմանի, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացների միջոցով և մտադիր է շարունակել դա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք շարունակում ենք զարգացնել մեր փոխգործակցությունը Երևանի հետ թե՛ երկկողմանի, թե՛ Երևանի հետ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։ Մենք կշարունակենք դա անել։ Հաճախակի շփումներ են տեղի ունենում ամենաբարձր մակարդակով», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները, թե Հայաստանն, իբր, ցանկանում է հրաժարվել ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի՝ Եվրամիության միջոցների հաշվին։

Նա նաև նշել է, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները երբեք անհիմն չեն լինում։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տարածած հաղորդագրությանը՝ դա անվանելով «բացարձակ անհեթեթություն»։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում