Թուրքիա

Ռուբիոն Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է տարածաշրջանային կայունությունը, ահաբեկչության դեմ պայքարը

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է տարածաշրջանային կայունությունը, ահաբեկչության դեմ պայքարը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շայբանիի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպմանը նախորդել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի այցը Սպիտակ տուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Ըստ հաղորդագրության՝ երեք դիվանագետները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի շարունակական ջանքերը, այդ թվում՝ Սիրիայի միացումը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի կոալիցիային՝ որպես դրա 90-րդ անդամ: Նրանք նաև քննարկել են Սիրիայում անհետ կորած ամերիկացիներին գտնելու շարունակական ջանքերը: 

«Պետքարտուղարն ընդգծել է նախագահ Թրամփի հանձնառությունը՝ խաղաղության և բարգավաճման հնարավորություն տալու սիրիացի ժողովրդին և տարածաշրջանային գործընկերության կարևորությունը՝ Սիրիայի վերականգնման ջանքերին աջակցելու համար», - նշված է հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարարությունը նույնպես հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղղորդմամբ տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Սիրիայի արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ 

Նոյեմբերի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս հանդիպումը համարվում է պատմական, քանի որ Ահմեդ աշ-Շարաան դարձել է Սիրիայի առաջին նախագահը, որ հյուրընկալվել է Սպիտակ տանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում