Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերի չեղարկումը տնտեսական աղետի կհանգեցնի ԱՄՆ-ի համար

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերի չեղարկումը տնտեսական աղետի կհանգեցնի ԱՄՆ-ի համար

ԱՄՆ-ին տնտեսական աղետ է սպասվում, եթե երկրի Գերագույն դատարանը դեմ արտահայտվի ներմուծվող ապրանքների նկատմամբ Վաշինգտոնի սահմանած մաքսատուրքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է CP24 պարբերականը։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ իր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին ԱՄՆ-ում արված կլինեն 20 տրիլիոն դոլարի ներդրումներ, ինչը, նրա խոսքով, աննախադեպ է։

«Եթե մենք պարտվենք մաքսատուրքերի գործով, ապա այդ ամենը կվերանա։ Դա կլինի տնտեսական աղետ, դա կլինի ազգային անվտանգության աղետ, եթե մենք Գերագույն դատարանում պարտվենք գործը», - ասել է նա։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի տնտեսական զարգացման հարցում իր քաղաքականությունը մեծապես հիմնված է հատկապես այլ երկրներում արտադրված ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի վրա։

ԱՄՆ Գերագույն դատարանը ներկայում քննարկում է այն հարցը, թե արդյոք ամերիկյան վարչակազմն օրինական հիմքեր է տրամադրել մաքսատուրքեր սահմանելու համար։

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ եթե Թրամփը պարտվի այս գործով, ապա ԱՄՆ կառավարությունը ստիպված կլինի մաքսատուրքերից ավելի վաղ ստացված գումարները վերադարձնել ընկերություններին։ Բացի այդ, իրադարձությունների նման զարգացման դեպքում Սպիտակ տան իրավաբանները պետք է նոր հիմքեր պատրաստեն ապագայում մաքսատուրքերը վերականգնելու փորձերի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում