Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ապագայում կրկին բանակցություններ կվարի աշ-Շարաայի հետ

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ապագայում կրկին բանակցություններ կվարի աշ-Շարաայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի շարունակել շփումները Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը նշել է Truth Social հարթակում գրառման մեջ։

«Մեծ պատիվ էր ժամանակ անցկացնել Սիրիայի նոր նախագահ Ահմեդ Հուսեյն աշ-Շարաայի հետ, որի ընթացքում մենք քննարկեցինք Մերձավոր Արևելքում խաղաղության բոլոր նրբությունները, որի մեծ ջատագովն է նա։ Ես անհամբերությամբ սպասում եմ կրկին հանդիպելուն և զրուցելուն։ Բոլորը խոսում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող Մեծ հրաշքի մասին։ Կայուն և հաջողակ Սիրիա ունենալը շատ կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար», - գրել է Թրամփը։

Մայիսի 14-ին ԱՄՆ-ի և Սիրիայի առաջնորդները 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել էին Էր Ռիադում և բանակցություններ վարել։

Հուլիսի 1-ին Թրամփը կատարողական հրամանագիր էր ստորագրել, որով չեղարկվել էին Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները։ Պատժամիջոցները, սակայն, չեն վերաբերում Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադին կամ նրա հետ կապված անձանց:

Օրերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Ահմեդ աշ-Շարաային հանել էին պատժամիջոցների ցուցակից։

Նոյեմբերի 10-ին Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Սիրիայի նախագահին։ Այս իրադարձությունը համարվում է պատմական, քանի որ Ահմեդ աշ-Շարաան դարձել է Սիրիայի առաջին նախագահը, որ հյուրընկալվել է Սպիտակ տանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում