Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

3 րոպեի ընթերցում

2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո առաջին անգամ անցկացվում է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Դպրոցականների վոլեյբոլի լիգան» անցկացվում է 2 տարիքային խմբերի դպրոցականների՝ 6-7-րդ և 8-9-րդ դասարանների աշակերտների միջև։ 

Գեղարքունիքի մարզում առաջինը մրցապայքարի մեջ են մտել Սևանի համայնքային փուլի 1-ին տարիքային խմբում հայտ ներկայացրած դպրոցները։ Այն անցկացվել է նոյեմբերի 7-ին՝ Սևանի ավագ դպրոցի մարզադահլիճում։ Այստեղ ուժեղագույնը Զովաբերի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմն էր։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Սևանի թիվ 5 և Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։ 

Հաջորդ օրը մրցապայքարի մեջ են մտել 2-րդ տարիքային խմբում հայտավորված թիմեը։ Հետաքրքիր մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3, իսկ երրորդ հորիզոնականը՝ Սևանի թիվ 4 հիմնական դպրոցների թիմերը։

Գավառում մրցաշարի  համայնքային փուլը մեկնարկել է նոյեմբերի 8-ին։ Խաղերն անցկացվել են Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ  2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։ Այդ օրը մրցապայքարի մեջ են մտել 1-ին տարիքային խմբում հայտ ներկայացրած դպրոցական թիմերը։ Արդյունքում առաջին տեղը գրավել է Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ  2 միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը բաժին է հասել Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի թիմին։

Նոյեմբերի 9-ին մրցապայքարի մեջ են մտել 2-րդ տարիքային խմբի թիմերը։ Այստեղ ևս ուժեղագույնը Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ  2 միջնակարգ դպրոցի թիմն է։ Երկրորդ տեղը բաժին է հասել Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան թիվ  2 միջնակարգ դպրոցի թիմին, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան թիվ  2 միջնակարգ դպրոցի թիմը։

Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր։

Համայնքային փուլում առաջին տեղ գրաված թիմերը կմասնակցեն մարզային փուլի մրցումներին։ 

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ