Մերձավոր Արևելք

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով մեկ ամսում զոհվել է 28 մարդ

1 րոպեի ընթերցում

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով մեկ ամսում զոհվել է 28 մարդ

Վերջին մեկ ամսվա ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 28-ի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Mayadeen հեռուստաալիքից, այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարար Ռաքքան Նասեր ադ-դինը Լիբանանի Հերմել քաղաք կատարած այցի ժամանակ։ 

Նա դատապարտել է Իսրայելի կողմից 2024 թվականի հրադադարի խախտումները և ազգային միասնության կոչ արել։

Չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։ Հարձակումների հետևանքով զոհվել է Լիբանանի 309 քաղաքացի, վիրվավորվել՝ 598-ը։

Հակառակ հրադադարի համաձայնագրի՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում